ԱԴՐԲԵՋԱՆԻ ՈՒՂՂԱՓԱՌՆԵՐՆ ՈՒ ԿԱԹՈԼԻԿՆԵՐԸ ԱՂՈԹՈՒՄ ԵՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՄԻՋԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Ադրբեջանի ուղղափառ քրիստոնյաները ամեն օր աղոթում են Ադրբեջանի, Ռուսաստանի և Ուկրաինայի ժողովուրդների միջև սիրո և համաձայնության բազմապատկման համար։
Այս մասին հայտնել են Ռուս ուղղափառ եկեղեցու Բաքվի և Ադրբեջանի թեմից՝ նշելով, որ Ադրբեջանի բարելի հողում երկար ժամանակ ապրում են տարբեր ազգերի ներկայացուցիչներ, այդ թվում՝ ռուսներ և ուկրաինացիներ։
«Մենք նշում ենք նույն տոները, կիսում ենք մեր ուրախությունն ու վիշտը միմյանց հետ, աղոթում ենք նույն տաճարներում, միասին պաշտպանում ենք մեր պետության՝ Ադրբեջանի շահերը և աշխատում նրա բարգավաճման համար։
Ուկրաինայում ապրող մեր եղբայրներն ու քույրերը իրենց հայրենի հողում, ավելի շատ, քան որևէ մեկը խաղաղության կարիք ունեն:
Երբեմն մեզ՝ մարդկանցս համար, դժվար է պահպանել ողջամտությունը, երբ կրքերը ծայրաստիճան թեժացած են և անգամ հավատացյալները չեն կարողանում հաղթահարել զգացմունքները»,- հայտնել են թեմից։
«Ադրբեջանի կաթոլիկ եկեղեցին, հետևելով Հռոմի պապ Ֆրանցիսկոսի կոչին, վաղը ծոմ է պահելու և աղոթելու Ուկրաինայում խաղաղության համար»,- հայտնել են եկեղեցում։


Читайте также

Оставить комментарий