ՄԱՐԻԱ ԶԱԽԱՐՈՎԱ. ՄՈՍԿՎԱՆ ԵՎ ԲԱՔՈՒՆ ԿԱՊԻ ՄԵՋ ԵՆ ԿԵՆՍԱԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՇՈՒՐՋ

Հաշվի առնելով Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների դաշնակցային բնույթը և պատմականորեն ստեղծված ընդհանուր կենսաանվտանգության տարածությունը՝ Ռուսաստանի Դաշնությունը շատ ուշադիր է վերաբերվում ադրբեջանական կողմից եկող ցանկացած ազդանշանի նկատմամբ։
Այս մասին, ի պատասխան՝ Ադրբեջանի տարածքում ամերիկյան կենսաբանական լաբորատորիաների առկայության մասին պաշտոնական Մոսկվայի հայտարարությունները մեկնաբանելու խնդրանքին, ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք շատ ուշադիր ենք վերաբերվում այս առնչությամբ եկող ցանկացած ազդանշանի նկատմամբ և պատրաստ ենք դրանք դիտարկել գործընկերային երկխոսության շրջանակներում, որը մենք զարգացնում ենք Բաքվի հետ»,- ասել է Զախարովան։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ապրիլի սկզբին Նյու Յորքում Ռուսաստանի Դաշնությունը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շրջանակներում նախաձեռնել է լսումներ՝ երկրագնդի տարբեր շրջաններում ռազմական կենսաբանական գործողություններից բխող միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը սպառնացող վտանգների վերաբերյալ, որոնց ժամանակ հայտարարել է՝ Հարավային Կովկասում, այդ թվում՝ Ադրբեջանում ԱՄՆ կենսաբանական լաբորատորիաների առկայության մասին։


Читайте также

Оставить комментарий