ՏՈՅՎՈ ԿԼԱԱՐ. ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԸ ԱՎԵԼԻՆ ՊԵՏՔ Է ԱՆԵՆ՝ ՀԱՂԹԱՀԱՐԵԼՈՒ ԱՆՑՅԱԼԻ ԵՎ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

Եվրամիությունը ողջունում է Հայաստանի վարչապետի վերջին հայտարարությունները տարածաշրջանի ապագայի շուրջ նրա տեսլականի մասին։
«Ազատությանը» տված գրավոր մեկնաբանությունում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, հեռանկարային որակելով վերջին ասուլիսում Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումները, միևնույն ժամանակ ընդգծում է, որ կողմերը շատ ավելին պետք է անեն՝ հաղթահարելու անցյալի և հակամարտության ժառանգությունը։
«Սա իսկապես երկար, բայց, անշուշտ, վճռորոշ գործընթաց է, որը պետք է ներգրավի երկու կողմերի հասարակություններին: Ինչպես բազմիցս ասվել է, ԵՄ-ն պատրաստակամ է կատարել իր դերը և պատրաստ է մեր գործընկերներ Հայաստանի և Ադրբեջանի հետ միասին նպաստել այդ ջանքերին: Մեր աշխատանքի կարևոր ասպեկտներից մեկն է ապահովել դրական միջավայրի ստեղծումը, որը կնպաստի տարբեր բանակցություններում առաջընթացին, այդ թվում՝ կոչ անելով կողմերին մեղմացնել իրենց հռետորաբանությունը», - գրել է եվրոպացի դիվանագետը։


Читайте также

Оставить комментарий