ԱԼԵՔՍԱՆԴՐ ԿԱՐԱՎԱԵՎ. ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՄԻՋԱՆՑՔԻ ԲԱՑՈՒՄԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ՄԵԾ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ

Հարցազրույց՝ ռուսաստանցի քաղաքագետ, ՌԴ ԳԱ Տնտեսագիտության ինստիտուտի գիտաշխատող Ալեքսանդր Կարավաևի հետ։

—Դուք ինչպե՞ս եք գնահատում հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման հնարավորությունը՝ հայ հասարակության մեջ այդ գործոնի նկատմամբ լուրջ դժգոհության հաշվառմամբ։

—Իմ կարծիքով, հայ-թուրքական երկխոսության սկիզբը՝ ղարաբաղյան հակամարտության ռազմական փուլի ավարտից հետո Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների զարգացման միակ և եզակի հնարավորությունն է։ Քանզի երկկողմ հարաբերությունները փաստորեն հասել են ամենացածր կետին, ապա հնարավոր է առաջ մղել միայն մեկ ուղղությամբ։ Հետևաբար այժմ մենք նկատում ենք Մոսկվայի աջակցութամբ այդ ուղիղ երկխոսության մեկնարկը։
Ինչ վերաբերում է Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացման նկատմամբ հայ հասարակության մեջ դժգոհությանը, ապա այստեղ, իմ կարծիքով, ավելի շուտ հարցը նրանում չէ, թե Թուրքիայի ընկալման պլանով Երևանում ինչպիսի մթնոլորտ է տիրում, այլ Հայաստանի կառավարության նկատմամբ զանգվածների ընդհանուր դժգոհության մեջ է։ Ես չէի ասի, որ կա հատկապես երկխոսության մեկնարկին ուղղված բացասական վերաբերմունք, այլապես հազիվ թե երկու երկրների միջև փոխադարձ ապրանքաշրջանառությունը կազմեր ավելի քան 300 մլն դոլար, ընդ որում ավելի շուտ թուրքական ապրանքները Հայաստան մատակարարելու պատճառով։ Իհարկե, բոլորովին էլ պատահական չէր մորատորիում հայտարարելը, որը կարելի է անվանել Երևանի յուրատեսակ պատժամիջոցը թուրքական ապրանքների նկատմամբ, որը Երևանի արձագանքն էր 2020 թվականին Երկրորդ ղարաբաղյան պատերազմում պարտությանը, որում Թուրքիան ակտիվորեն եղել է Ադրբեջանի կողմը։ Այնուհանդերձ, նույնիսկ այս մորատորիումը ցույց տվեց, որ Թուրքիան վաղուց է ներկա հայկական շուկայում, նա իր արտադրանքը և ապրանները արտահանում է Հայաստան, իսկ հայերը գնում են Թուրքիա հանգստանալու։ Երևի չարժե խոսել նման վիճակի առանձնահատկության մասին, բավական է վերցնել ռուս-ուկրաինական ներկայիս հարաբերությունների օրինակը։
Չնայած նրան, որ երկրները գտնվում են ոչ այնքան «սառը պատերազմի», որքան բացահայտ զինված հակամարտության մեջ, դա նրանց չի խանգարում պահպանել լուրջ ապրանքաշրջանառությունը։ Ես ձեզ մեկ այլ օրինակ էլ բերեմ. Այսօրվա դրությամբ Ռուսաստանի և Ճապոնիայի միջև առկա է ապրանքաշրջանառություն, այն պայմաններում, որ նրանց միջև խաղաղության պայմանագիր չկա։ Այսինքն նման օրինակները բազմաթիվ են: Կարծում եմ, որ հայ-թուրքական երկխոսությունը թափ կառնի և միջնաժամկետ հեռանկարում դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն։ Իմ ենթադրություններով, մոտավորապես երեք տարի անց, հավանական է Հայաստանում և Թուրքիայում կբացվեն երկու երկրների դեսպանատներ։

—Ինչպե՞ս կանցնի հայ-ադրբեջանական սահմանների դեմարկացիան և դելիմիտացիան։

—Հայ-ադրբեջանական սահմանների սահմանազատման և սահմանգծման գործընթացը կանցկացվի հանձնաժողովի շրջանակներում, որը ստեղծվել, կամ կազմակերպչական փուլ է անցնում ռուս դիվանագետների և ՌԴ պաշտպանության նախարարության աջակցությամբ։ Բոլոր գերատեսչությունները, որոնք այս, կամ այն ձևով ներգրավված են սահմանապահ ռեժիմի (բացառության մաքսային ծառայությունների) մեջ, դրանք առաջին հերթին ԱԳՆ կառույցներ, ռազմական գերատեսչություններ և սահմանապահ ծառայություններ են։ Յուրաքանչյուր երկրից այդ երեք գերատեսչությունները կմասնակցեն հանձնաժողովի աշխատանքին, որը կորոշի վերջնական գիծը, որն արդեն կնշեն, ինչպես ադրբեջանական, այնպես նաև հայկական կողմի հողի վրա։ Կազմակերպչական առումով դա ինչպես տեղի կունենա՝ դժվար է ասել։ Կարծում եմ, որ դա տեղի կունենա ոչ թե ամբողջ սահմանագծի երկայնքով, այլ աստիճանաբար՝ հատված առ հատված։ Համենայնդեպս, այս գործընթացը նախ կընդգրկի այն շրջանները, որոնց շուրջ չկան լուրջ տարաձայնություններ, չկան խնդիրներ, որոնք պահանջում են երկարաժամկետ համաձայնեցումներ և ինչ-որ ընդհանուր փոխըմբռնումների հասնել։
Պետք է հասկանալ, որ նույնիսկ խաղաղ պայմաններում, որպես կանոն, նման հարցերը լուծվում են տարիներով։ Ցանկացած դեպքում, դժվարամատչելի շրջաններում անցնող հայ-ադրբեջանական սահմանի հատվածները քարտեզի վրա գծեր գծելու վերաբերյալ քննարկումների սկզբնական փուլում, չպետք է հանգեցնեն լուրջ միջադեպերի կամ լուրջ բախումների։

—Այս տարի Հայաստանը կստորագրի արդյո՞ք Ադրբեջանի հետ խաղաղ պայմանագիր։

—Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ պայմանագրի ստորագրման անհրաժեշտությունը այնքան էլ պարտադիր չէ։ Կրկին անգամ բերեմ ռուս-ճապոնական հարաբերությունների առումով օրինակը։ Մեր երկրների միջև խաղաղ համաձայնագրի բացակայությունը չի խանգարում առևտրատնտեսական հարցերի, Ռուսաստանում ճապոնական ներդրումների շատ մեծ տեսապատկերի քննարկմանը։
Ռուսաստանում շատերը նույնիսկ չգիտեն, որ մեր երկրների միջև խաղաղ համաձայնագիր չկա՝ Հարավ-կուրիլյան կղզիների խնդրի պատճառով։ Կարևոր է սահմանների առկայությունը և փոխգործունեության կառույցները, փոխադարձ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հաստատումը։ Իսկ դա, առաջին հերթին՝ սահմանների և մաքսակետերի բեռների և մարդկանց համար անցակետերի առկայությունն է։ Հետևաբար խաղաղության համաձայնագրի ստորագրման հարցը անհայտ միջանկյալներով հետագա հեռանկարների շարքից է։ Կարևոր է, որ երկու երկրների միջև համակարգված երկխոսության սկիզբը իր մեջ ներառում է տրանսպորտային միջանցքների բացումը, ապրանքների տարանցումը, շրջանակային համաձայնագրերի ստորագրումը, որոնք անհրաժեշտ են ավելի լայն ձևաչափերով փոխգործակցության համար։

—Ռուսաստանը ինչ օգու՞տ կստանա Զանգեզուրի միջանցքի բացման դեպքում։

—Ռուսաստանի շահերը այստեղ ակնհայտ են։ Փաստորեն Ռուսաստանը այս պահին չունի Պարսից ծոցի և Իրանում նավահանգիստների անմիջական մուտքի հնարավորություն, ինչպիսին առկա է եղել խորհրդային ժամանակներում, երբ գործել է Նախչըվանի Ինքնավար Հանրապետությունում Ջուլֆայի երկաթուղային հանգույցը։ Ժամանակին դա թույլ է տվել Ջուլֆայի միջոցով անցկացնել խորհրդային երկաթուղային ցանցի բեռների հոսքը դեպի Իրան և այնուհետև Պարսից ծոց։ Խորհրդային ժամանակների 70-80-ական թվականների վիճակագրության համաձայն, այդ ուղղությամբ անցկացվում էր տարեկան 5-ից մինչև 10 միլիոն տոննա ապրանքի բավականին մասշտաբային առևտուր։ Նշված տարիներին առևտուրը իրականացվում էր Ջուլֆայում երկաթուղային հանգույցի միջոցով։ Ներկա ժամանակ դեռևս շարունակվում է Աստարա-Ռեշտ երկաթուղային ճանապարհի շինարարությունը, և առայժմ դժվար է կանխագուշակել, թե ինչ ժամկետներում այն կավարտվի։ Ուստի Զանգեզուրի միջանցքի բացումը, որը թույլ կտա դուրս գալ դեպի Պարսից ծոցի նավահանգիստներ՝ Ռուսաստանի համար մեծ հետաքրքրություն է ներկայացնում։

—Ձեզ կարծիքով, ինչպիսի՞ն է լինելու ապագայում կայունության և տնտեսական հնարավորությունների առումով Հարավային Կովկասի ապագան։


-Ես մոտավորապես այսպես եմ տեսնում Հարավային Կովկասի ապագան։ Ես կցանկանայի մի օր գալ Ադլերի երկաթուղային կայարան, նստել գնացք և անցնել այն մայրուղով, որը կառուցվել է դեռ 20-րդ դարի սկզբին։ Անդրկովկասյան երկաթուղու այս հատվածները կառուցվել են դեռ 1901-1905 թվականներին մինչև Հոկտեմբերյան հեղափոխությունը և միացրել են Հարավային Կովկասի բոլոր հիմնական տարածաշրջանները։ Կարծում եմ՝ իդեալական կլիներ Ադլերում գնացք նստել, անցնել ամբողջ Աբխազիայով, Գագրայով, Սուխումիով, հասնել Թբիլիսի, իսկ հետո Հայաստանի տարածքով դուրս գալ Նախչըվան, որտեղ, կառուցված լիներ նոր ճանապարհ դեպի Թուրքիա, որով հնարավոր կլիներ Զանգեզուրի միջանցքով առաջ շարժվել դեպի Ադրբեջանի տարածք և հասնել Բաքու։ Իմ կարծիքով, այս հնարավորությունը իդեալական այցեքարտ կլիներ ամբողջ աշխարհից ժամանած զբոսաշրջիկների համար, հատկապես, որ ղարաբաղյան հակամարտության, թեկուզ ռազմական ճանապարհով լուծումը ցույց տվեց, որ Հարավային Կովկասում խաղաղություն հնարավոր է։
/Caliber.Az/


Читайте также

Оставить комментарий