ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ. ՄԵՆՔ ՓԱԿԵՑԻՆՔ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԵՐԹՈՒՂԻՆ՝ ԻՐԱՆԻՑ ԴԵՊԻ ՀԱՅԱՍՏԱՆ, ԱՅՆՏԵՂԻՑ ԷԼ ԵՎՐՈՊԱ

Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ այսօր տեսակապի ձևաչափով ելույթ ունենալով Անկախ պետությունների համագործակցության անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում:
Երկրի ղեկավարն ընդգծել է, որ դա խոսում է այն մասին, որ շուրջ 30 տարի շարունակ Հայաստանը՝ լինելով Իրանի հետ դավադրության մեջ, նախկին օկուպացված շրջաններն օգտագործել է դեպի Եվրոպա նարկոթրաֆիքինգ իրականացնելու համար:
«Օկուպացիայի տարիներին ես բազմիցս ասել եմ, որ այդ տարածքները օգտագործվում են թմրանյութերի ապօրինի շրջանառության և միջազգային ահաբեկիչների պատրաստման համար: Այսօր դա ապացուցված փաստ է», - ընդգծել է նախագահը: