ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐ. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՃՆՇՈՒՄ ԳՈՐԾԱԴՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎՐԱ

Բաքուն կոչ է անում միջազգային հանրությանը ճնշում գործադրել Հայաստանի վրա։
ՎՈւԱՄ դաշինքի անդամ պետությունների` Վրաստանի, Ուկրաինայի, Ադրբեջանի և Մոլդովայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ նախօրեին Նյու Յորքում տեղի ունեցած նիստին ելույթ ունենալով՝ Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարել է․ - «Միջազգային հանրությունը պետք է ճնշում գործադրի Հայաստանի վրա, որպեսզի [Հայաստանը] հրաժարվի իր ռևանշիստական մոտեցումներից և փոխարենը օգտվի կայուն խաղաղության և զարգացման համար հնարավորությունից»:
«Եռակողմ հայտարարությունների ամբողջությամբ իրականացումը չունի այլընտրանք, և Բաքուն, Երևանն ու Մոսկվան արդեն աշխատանքներ են սկսել տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների բացման համար կոնկրետ ուղղություններով», - ասել է Ջեյհուն Բայրամովը։
Ադրբեջանցի պաշտոնյայի կարծիքով՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների վերագործարկումը «նշանակալիորեն կարագացնի Հայաստանի և Ադրբեջանի տարածքով առևտուրն ու տրանսպորտային փոխադրումները, ինչը շահույթ կապահովի թե՛ այդ երկրների, թե՛ նրանց գործընկերների համար՝ դառնալով կարևոր գործոն, և դրական դեր կխաղա տարածաշրջանում կայունության և խաղաղության պայմանների ստեղծման համար»։


Читайте также

Оставить комментарий