Պնախարարություն. Ոչ մի ադրբեջանական տանկ չի ընկել թշնամու ձեռքը

Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավար, գնդապետ Վագիֆ Դարգյահլըն ասել է, որ Հայրենական պատերազմի ընթացքում ադրբեջանական բանակի որևէ ռազմական տեխնիկա չի ընկել հակառակորդի ձեռքը:
«Եկեք տրամաբանորեն մտածենք. Ադրբեջանի բանակը պատերազմի բոլոր 44 օրերի ընթացքում իրականացրել է հակահարձակողական գործողություններ, մենք անընդհատ գրոհել ենք: Ինչպե՞ս կարող էր ադրբեջանական T-90S- ն ընկնել հակառակորդի ձեռքը: Սա հայկական քարոզչամեքենայի հերթական սուտն է», - ասել է ՊՆ ներկայացուցիչը: