Times of Israel. Ադրբեջանը փոխել է աշխարհաքաղաքական իրավիճակը Կովկասում

Times of Israel առցանց թերթը հոդված է հրապարակել՝ «Ադրբեջանը փոխել է աշխարհաքաղաքական իրավիճակը Կովկասում» վերնագրով:
Հոդվածում ասվում է, որ 44-օրյա ղարաբաղյան պատերազմը փոխել է ռազմաքաղաքական իրողությունները, որոնք գերիշխում էին Հարավային Կովկասում վերջին շուրջ 30 տարիների ընթացքում.
«Այս շրջադարձային պահը ձեռք բերվեց 2020 թ. աշնանը ՝ ղարաբաղյան ճակատում Ադրբեջանի պլանավորած հաջող ռազմական և քաղաքական քայլերի շնորհիվ»:
Այնուհետև, հոդվածի հեղինակը ուշադրություն է հրավիրել Հայաստանում առկա փակուղային իրավիճակի վրա.
«Երկար տարիներ այս երկիրը հրաժարվել է ազատել՝ Լեռնային Ղարաբաղը և նրան հարակից օկուպացված յոթ շրջանները: Հայաստանի նման դիրքորոշումը արգելակել է բանակցային գործընթացին:
Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո, երկրի ղեկավարությունը ավելի կոշտ դիրքորոշում գրավեց ղարաբաղյան հակամարտության հարցում: Հայաստանի վարչապետը և նրա կաբինետի անդամները մի շարք սադրիչ գործողություններ իրականացրեցին»:


Читайте также

Оставить комментарий