Ադրբեջանական կողմը Թալիշ-Մատաղիս ուղղությունից փոխանցել է 2 զինծառայողի աճյուն

irevanaz.com

Հունվարի 15-ին Ղարաբաղում դիերի որոնողական աշխատանքներ չեն իրականացվել, բայց ադրբեջանական կողմը գտել և հայկական կողմին է փոխանցել 2 զինծառայողի աճյուն։
Աճյունները ադրբեջանցիները գտել են Թալիշ-Մատաղիս ուղղությամբ։ Մարմինների ինքնությունը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Հունվարի 16-17-ին որոնողական աշխատանքներ իրականացվել են Հադրութ, Ֆիզուլի, Կուբաթլուի, Ջաբրայիլ և Շուշա ուղղություներով։
Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 3 զինծառայողի մարմին։ Նրանցից մեկի ինքնությունը հաջողվել է պարզել, գրպանում առկա անձնական իրերի շնորհիվ։
Արսեն Մամիկոնյանի մարմինը գտել են Կուբաթլուի ուղղությունից։
Երկու զինծառայողների ինքնությունը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Հունվարի 18-ին որոնողական աշխատանքներ իրականացվելու են Հադրութ, Ֆիզուլի, Ջաբրայիլ ուղղություններով։
Պատերազմի ավարտից մինչ օրս կատարված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 1238 մարմին։



Читайте также

Оставить комментарий