«Հայաստանը օկուպանտ երկիր է»

irevanaz.com

Մեկնաբանելով Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի՝ «բանակաշինության հայեցակարգի հարցերի վերաբերյալ» արտահայտած մտքերը՝ նախևառաջ պետք է նշել, որ սա պոպուլիստական քայլ է, որը նրա կողմից արվել է իր աթոռը պահելու համար՝ վերջին օրերին Հայաստանի բարձրաստիճան զինվորականների պաշտոնանկության ֆոնին:
Մի երկրի պաշտպանության նախարարի նման հայտարարությունը, որի արտաքին պետական պարտքը գերազանցում է պետբյուջեն, իսկ տնտեսությունը ձևավորվում է դրսից նվիրատվությունների հաշվին և «մարաթոններով»՝ աբսուրդ է:
Այս մասին հայտնել են Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունից:
Դավիթ Տոնոյանի՝ հայկական բանակի մասին «հայեցակարգը» աբսուրդ է: Այսպես, նրա կողմից հնչեցրած մտքերը տեսականորեն անհնար է իրականացնել Հայաստանի մասշտաբներով: Ոչ Հայաստանի տնտեսությունը, ոչ էլ ռազմական ներուժը դա թույլ չեն տալիս:
Ներքին լսարանին ուղղված Հայաստանի պաշտպանության նախարարի այս խոսքերը, ոչ այլ ինչ են, քան տարբեր արտասահմանյան ռազմավարական գործերից վերցված տեսական առաջարկություններ:
Իր ելույթում Դավիթ Տոնոյանը ուշադրություն է հրավիրել՝ Հայաստանի զինված ուժերի Լեռնային Ղարաբաղում՝ զորքերի շփման գծում տեղակայելու պահը, ինչը մեկ անգամ ևս հաստատում է, որ Հայաստանը հանդիսանւոմ  երկիր է», - նշել են նախարարությունում:



Читайте также

Оставить комментарий