Լեյլա Աբդուլլաևա. «Հայաստանի վարչապետի նման հայտարարությունները ցույց են տալիս, որ նա փորձում է խոչընդոտել բանակցային գործընթացին»

irevanaz.com

«Հայաստանի վարչապետի նման հայտարարությունները հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերաբերյալ, կամ որ նա դեռևս չի կարողացել ուսումնասիրել այս գործընթացը վերջին երկու տարում, կամ նրա նման հայտարարությունները ցույց են տալիս, որ նա փորձում է խոչընդոտել բանակցային գործընթացին»:
Այս մասին ասել է՝ Արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաևան:
«Ճիշտ է, բանակցային գործընթացի վերաբերյալ նոր փաստաթղթեր չկան, քանի որ կարիք չկա նոր փաստաթղթերի և առաջարկների: Ինչպես նշվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի 2019 թվականի մարտի 9-ի հայտարարության մեջ, բանակցություններն ընթանում են բանակցային սեղանի շուրջ՝ գոյություն ունեցող փաստաթղթի հիման վրա: Ինձ հետաքրքրում է՝ Ն.Փաշինյանը հետաքրքրվե՞լ արդյոք, թե ինչով զբաղված Հայաստանի արտգործնախարարը բանակցային գործընթացի շրջանակներում: Հնարավոր է բացառված չէ, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարն իր վարչապետին չի ներկայացրել համանախագահների կողմից Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներին ներկայացրած փաստաթղթերը, այդ թվում` այս տարվա հունվարին Ժնևում անցկացված ինտենսիվ բանակցությունները:
Եթե Հայաստանի ներկայիս ղեկավարության նպատակը հանդիսանում է՝ «բանակցությունների» պատրվակով հակամարտության կարգավորումը ձգձգելը, ապա այդ մոտեցումը կտրականապես մերժվում է ինչպես Ադրբեջանի, այնպես էլ միջազգային հանրության կողմից:
Մենք հիշեցնում ենք՝ բանակցային գործընթացը և միջազգային միջնորդների ջանքերը չեղյալ հայտարարելուն ձգտող օկուպացիոն Հայաստանի ղեկավարությանը, որ այդ երկրների միջնորդությամբ, ներառյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պետությունների ղեկավարների ջանքերը, տարիներ շարունակ Ադրբեջանի և Հայաստանի միջև անցկացվող բանակցությունների հիմնական նպատակը հանդիսանում է՝ օկուպացիոն ուժերի դուրսբերումը Ադրբեջանի օկուպացված տարածքներից` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հայտնի բանաձևերին համապատասխան, հարյուր հազարավոր հարկադիր տեղահանվածների իրավունքների վերականգնումը, այդպիսով, տարածաշրջանում կայուն խաղաղության ու անվտանգության ապահովումը:
Նման հայտարարություններով Հայաստանի ղեկավարությունը հստակ նշում է, թե ով է հանդես գալիս խաղաղության և ով՝ տարածաշրջանում լարվածության օգտին: Մենք մեկ անգամ ևս ընդգծում ենք, որ տարածաշրջանում իրավիճակի սրման համար պատասխանատվությունը ամբողջովին ընկնում է Հայաստանի վրա», - ընդգծել է Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը:



Читайте также

Оставить комментарий