Ալեքսեյ Խլոպոտով. «Ադրբեջանն առանց Ս-400 համակարգերի էլ ընդունակ է պաշտպանվել»

irevanaz.com

Հենց սկզբից էլ կարելի էր ենթադրել, որ Ս-400 համակարգերի Թուրքիա մատակարարումը բազամագործոն հետևանքներ է ունենալու, ընդ որում՝ ոչ միայն տարածաշրջանի համար, այլև գլոբալ աշխարհաքաղաքական մասշտաբով: Նախ այս գործարքը ներսից սասանում է ՆԱՏՕ-ն, զգալի կերպով ստորացնում է ԱՄՆ-ի ազդեցությունը: Մյուս կողմից՝ ուժեղացնում է և Ռուսաստանի, և Թուրքիայի դիրքերը:
Այս մասին ասել է ռուսաստանցի ռազմական փորձագետ Ալեքսեյ Խլոպոտովը՝ մեկնաբանելով Ս-400 համակարգերի Թուրքիա մատակարարման գործընթացի մեկնարկը:
Բնականաբար դա դուր չի գալիս Հայաստանին: Հայաստանի համար Թուրքիան, ինչպես և Ադրբեջանը, ավանդաբար թշնամի է համարվում: Անշուշտ, Երևանում ոչ ոք չի ուզում, որ «թշնամիներն» ուժեղանան: Սակայն, ոչ ոք նրանց հետ հաշվի չի նստում: Հայաստանի քաղաքական կշիռն ու ազդեցությունը աշխարհում հավասար է զրոյի: Նման իրավիճակում հայ քաղաքական գործիչներին մնում է միայն հիստերիա բարձրացնել: Տվյալ դեպքում՝ Քեռի Սեմի ուշադրությունը գրավելու հույսով:
Պետք է նշել, որ Երևանը իր մեղքով է հայտնվել նման իրավիճակում: Հայ քաղաքական գործիչները փորձում են խաղալ կրոնական և պատմական ասպեկտներում: Նրանք Թուրքիային չեն կարողանում ներել «ցեղասպանությունը», սակայն միաժամանակ աջակցում են Ղարաբաղում և նրան հարակից ադրբեջանական շրջաններում ստեղծված անջատողական ռեժիմը: Նրանք համարում են, որ Ռուսաստանը պետք է պաշտպանի քրիստոնյաներին: Կներեք, բայց դրանից նացիզմի հոտ է գալիս: Հիմա գլոբալացման ժամանակ է, փոխշահավետ գործընկերային հարաբերությունների հաստատման: Ես կոչ չեմ անուն մոռանալ պատմությունը: Սակայն, պետք է անցյալից դասեր քաղել և շարժվել առաջ:
Վերջերս ինձ հարց տվեցին, թե ինչո՞ւ է Ռուսաստանը համագործակցում Թուրքիայի հետ, չէ՞ որ նրանք իրար հետ պատերազմել են առնվազն 7 անգամ: Հետո ինչ: Ինչու՞ այդ փաստը պետք է խոչընդոտ հանդիսանա հետագա փոխադարձ զարգացման համար: Մենք Գերմանիայի հետ էլ ենք պատերազմել: Մինչ հիմա մայիսի 9-ին նշում ենք հաղթանակի օրը: Սակայն, դա չի խանգարում Գերմանիայի հետ համագործակցությանը: Սակայն, կարծես հայերը դա չեն հասկանում և չեն ուզում հասկանալ: Ընդ որում՝ նրանք վնասում են իրենց: Միասին ապագա կառուցելու, առևտուրը և տնտեսությունը զարգացնելու փոխարեն նրանք շարունակում են կառչել անցյալից՝ զարգացման առումով հետ մնալով բոլոր հարևաններից:
Հայերը չեն ուզում հասկանալ, որ Ռուսաստանը նրանց ոչինչ պարտք չէ: Ընդհակառակը, նրանք են Ռուսաստանին պարտք, ընդ որում՝ բոլոր առումներով: Այնպես որ ավելի լավ է լռեն: Ի վերջո այս համակարգերը պաշտպանողական բնույթ են կրում և Հայաստանի համար դրանցից որևէ սպառնալիք չի բխում: Իսկ եթե նրանք անհանգստանում են իրենց օդաչուների համար, ապա պետք է խոստովանեն, որ պատրաստվում են ռմբակոծել Թուրքիայի և նրա դաշնակից Ադրբեջանի տարածքը: Սակայն, վերջինս առանց թուրքական Ս-400 համակարգերի էլ ընդունակ է պաշտպանվել»:
/Armenia.Az/



Читайте также

Оставить комментарий