Սարգիս Արծրունի. «Սերժ Սարգսյանի «թագավորությունը». դատարկվող Հայաստան»

irevanaz.com

Անցած մեկ տարում Հայաստանը լքել է 15000 մարդ: Սա՝ ըստ պաշտոնական վիճակագրության, որին մեր հասարակությունը չի հավատում և կարծում է, որ երկրից անհամեմատ շատ մարդ է հեռացել:
Սակայն այս դեպքում թվերն էական չեն, որովհետև նույնիսկ պաշտոնական վիճակագրությունը չի թաքցնում, որ արտագաղթի դինամիկան պահպանվում է, և Սերժ Սարգսյանի «թագավորությունը» չի տարածվում անգամ երեք միլիոն մարդու վրա: Մարդիկ նույն տեմպերով երկրից հեռացել են ընտրությունների տարում, իսկ դա նշանակում է, որ դրանք, ըստ էության, չեն եղել: Նույնիսկ էական չէ՝ կեղծվե՞լ են, թե՞ մարդիկ ընտրելու բան չեն ունեցել:
Փաստն այն է, որ ընտրություններ կոչվածը եղել է ոչ թե հույսի և փոփոխությունների, այլ հուսահատություն և արտագաղթի աղբյուր: Մարդիկ շարունակում են արտագաղթել՝ չնայած նրան, որ երկրում նոր կառավարություն է նշանակվել` «նոր ոգու» խորհրդանիշ վարչապետով, ով Հայաստանը համեմատում է Սինգապուրի և Տոսկանայի հետ ու ներդրումային «անձրև» է խոստանում՝ լիակատար իշխանության դիմաց:
Մարդիկ չեն հավատացել այս հեքիաթին ու թերևս գերադասել են «Գազպրոմի» կայսրությունը «Գազպրոմի» ֆիլիալից: Ի վերջո, մարդիկ գերադասել են հեռանալ երկրներ, որոնցում իրենց երեխաների կրթության և առողջության գումարները չեն տնտեսվում մարզային խաների համար ճոխ մեքենաներ գնելու, տարբեր կալիբրի պաշտոնյաների տակի աթոռը թագավորական դարձնելու, օլիգարխների վիզը հաստացնելու նպատակով:
Մարդիկ հեռացել են, որովհետև եթե նույնիսկ հավատում են, որ մի օր հնարավոր է լռեցնել արտաքին թշնամու մահաբեր կրակոցները, ապա վստահ են, որ անհագ է հայկական իշխանության և օլիգարխիայի ընչաքաղցության ծարավը: Մարդիկ հեռանում են, որովհետև կուշտ են պաշտոնական կեղծիքից ու ստից:
Երբ Սերժ Սարգսյանը խոսում է չորս միլիոնանոց Հայաստանի հեռանկարի մասին, մարդիկ համոզված են, որ մինչև 2040-ը մեր երկրին սպառնում է երկու միլիոնանոց չուլանի վերածվելու հեռանկարը, որովհետև այս իշխանությունները թիվ են ման գալիս, որպեսզի կեղծեն այն, այդ կեղծիքով քողարկեն իրենց դատարկվող «թագավորության» թշվառությունը:



Читайте также

Оставить комментарий