Ֆուադ Ախունդով. «Հայաստանը կրկին անգամ փորձում է պաշտոնական Բաքվին մեղադրել հայաֆոբիայի մեջ»

irevanaz.comՀայաստանը, որի ներկայիս և նախկին նախագահները չեն թաքցնում Ադրբեջանի նկատմամբ ատելությունը, կրկին անգամ փորձում է պաշտոնական Բաքվին մեղադրել հայաֆոբիայի մեջ, հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի բաժնի ղեկավար Ֆուադ Ախունդովը։
Երևանում փետրվարի 25-ին կայացել է՝ Հայաստանի նախագահի աշխատակազմի կողմից ֆինանսավորվող հերթական հակաադրբեջանական քարոզչակական նախագծի շնորհանդեսը։ Խոսքը գնում է Xocali.net և Azerichild.info նախագծերի անգլերեն տարբերակների, ինչպես նաև «Armenophobia in Azerbaijan» («Հայաֆոբիան Ադրբեջանում») գրքի մասին։ Azerichild.info կայքում իբր հավաքվել է «ժամանակակից ադրբեջանական մանկական դաստիարակչական և ուսումնական գրականություն», որի մեջ արտացոլվել են պաշտոնական Բաքվի կողմից մշակված հայաֆոբիայի «օրինակներ»։
«Հայաստանն այն երկիրն է, որտեղ ադրբեջանցիների նկատմամբ ատելության մասին ասում են ոչ այլ ոք, քան հայկական պետության առաջին անձինք»,- ասել է Ֆ. Ախունդովը։
Նրա խոսքով, այսօրվա Հայաստանը՝ ադրբեջանցիների և հայերի անհամատեղելիության մասին Ռոբերտ Քոչարյանի ալգորիթմով կառավարվող երկիր է։
Հիշեցնեմ, որ 2003 թ. հունվարին Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում Հայաստանի նախագահ Քոչարյանը ասել է հետևյալը. «Հայերը և ադրբեջանցիները գենետիկորեն անհամատեղելի են»:
«Որպես դրա հետևանք, այսօր Հայաստանում չկա ոչ մի ադրբեջանցի: Ինչպես ասվում է, չկան ադրբեջանցիներ, չկան խնդիրներ»,- նշել է բաժնի ղեկավարը:
Նրա կարծիքով, այդ ֆորմուլայով գործել են նաև ադրբեջանական Խոջալու քաղաքի խաղաղ բնակիչների դահիճները:
Հայաստանի ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանը այդ մասին բառացիորեն ասել է հետևյալը. «Մինչ Խոջալուն, ադրբեջանցիները կարծում էին, որ մեզ հետ կարելի է կատակներ անել, նրանք կարծում էին, որ հայերը ի վիճակի չեն ձեռք բարձրացնել քաղաքացիական բնակչության վրա։ Մենք կարողացանք կոտրել դա (կարծրատիպը)։ Ահա թե ինչ է տեղի ունեցել»։
«Եվ նման երկրում, որտեղ պետության ղեկավարը մասնակից է խաղաղ քաղաքացիների սպանության մեջ՝ փորձում է ասել Ադրբեջանում հայաֆոբիայի մասին, որտեղ հանգիստ ապրում են տասնյակ հազարավոր հայեր։ Դա հայկական քարոզչության սովորական ոճն է, երբ փաստերը ճիշտ հակառակ են մատուցվում»,- հավելել է Ֆ. Ախունդովը։
Բաժնի ղեկավարը համարում է, որ անիրազեկ հասարակությանը՝ հայ զինվորականները Խոջալիում չեն սպանել ադրբեջանական խաղաղ բնակչությանը համոզելու նպատակով ստեղծված Xocali.netնախագիծը՝ խայտառակ կերպով տապալվել է այն բանից հետո, երբ Խոջալիում հայկական վայրագության հետևանքները սեփական աչքով տեսած մեծ թվով  արտասահմանյան լրագրողները և իրավապաշտպանները պատմել են ու ցուցադրել են այդ ցեղասպանության փաստի մասին բազմաթիվ լուսանկարներ։ «Հայկական կողմը հասկանալով, որ արդեն չի ստացվի խաբել ռուսալեզու հասարակությանը, որոշել է ստեղծել այդ կայքի անգլերեն տարբերակը»,- հավելել է նա։
«Բայց դրան նույնպես խափանում է սպասվում, քանզի Հեյդար Ալիևի Հիմնադրամի փոխնախագահ Լեյլա Ալիևայի կողմից կազմակերպված՝ «Արդարություն Խոջալուին» քարոզարշավի շրջանակներում անգլալեզու հասարակությանը նույնպես մատուցվում են բավականին շատ նյութեր և լուսանկարներ, և դրանք արդեն համոզիչ փաստեր են, որոնք վկայում են ադրբեջանցիների ցեղասպանության մասին»,- ասել է Ֆ. Ախունդովը։րբեջանցիների ցեղասպանության մասին»,- ասել է Ֆ. Ախունդովը։



Читайте также

Оставить комментарий