Լոնդոնում կայացել է «Խոջալու. Հայաստանի գործած ռազմական հանցանքների ապացույցը» գրքի շնորհանդեսը

Մեծ Բրիտանիայի խորհրդարանում կայացել է «Խոջալու. Հայաստանի գործած ռազմական հանցանքների ապացույցը» գրքի շնորհանդեսը:
Միջոցառմանը ելույթ է ունեցել բրիտանական խորհրդարանի անդամ Բոբ Բլեքմենը, ով ներկաներին տեղեկացրել է Խոջալուի ցեղասպանության մասին: «Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ՄԱԿ-ի բանաձևերը մինչ օրս մնում են անկատար: Խոջալուի ցեղասպանությունը Ադրբեջանի նկատմամբ մեծ անարդարություն էր», - ասել է Բոբ Բլեքմենը:
Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպան Թահիր Թաղըզադեն իր ելույթում ընդգծել է, որ այս ոճրագործության մասին ճշմարտությունը միջազգային հանրությանը հասցնելը մեծ նշանակություն ունի հետագայում նման դեպքերի կանխման առումով:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մեր հիմնական խնդիրն է և կմնա այդպիսին՝ քանի դեռ հակամարտությունը չի գտել իր արդարացի լուծումը», - ասել է դեսպանը, տեղեկացնում է :
Գրքի խմբագիր Իան Փեարթը նշել է, որ Խոջալուի դեպքերի վերաբերյալ պաշտոնական փաստաթղթերն ուսումնասիրելիս սարսափելի փաստերի է բախվել: Նա հույս է հայտնել, որ ցեղասպանության կազմակերպիչներն ու իրականացնողները շուտով կստանան իրենց արժանի պատիժը:   
«LINKS» հետազոտական կենտրոնի գործադիր տնօրեն Դենիս Սամութն էլ ընդգծել է, որ Խոջալուի դեպքերը մարդկության դեմ ուղղված հանցագործություն է:



Читайте также

Оставить комментарий