Ռամիզ Մեհդիև. «Հայաստանը շարունակում է խեղաթյուրել փաստերը»

irevanaz.comԱդրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար, ակադեմիկոս Ռամիզ Մեհդիևը Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է Խոջալուի ցեղսպանության մասին:
Ներկայացնում ենք ակադեմիկոս Ռամիզ Մեհդիևի նշումների լրիվ տեքստը:
«Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ու նրա շրջապատի Խոջալիում մարդկության հանդեպ իրագործած հանցագործությունները եզակի դեպք չեն հանդիսանում, մինչ Խոջալուի ցեղասպանությունը, հատուկ դաժանությամբ երկրի երեսից ջնջվել են ադրբեջանական գյուղերը, այդ թվում Ադրբեջանի Ասկերանի շրջանի Մեշելի գյուղը, Խոջավենդի շրջանի Գարադաղլի գյուղը, Ղազախի շրջանի Բաղանիս-Այրում գյուղը: Սակայն հենց Խոջալուի ողբերգությունն է դարձել  էթնիկական մաքրազտման ու ցեղասպանության քաղաքականության ամենազարհուրելի խորհրդանիշը, որը ավելի քան 200 տարվա ընթացքում հայ ժողովրդի քաղաքական  առաջնորդների ու հայկական եկեղեցու միջոցով անցկացվում է ադրբեջանական ժողովրդի դեմ:
Խոջալուի խաղաղ ադրբեջանական բնակչության հանդեպ իրագործված ցեղասպանությունը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի կողմից համաշխարհային հանրությանը ներկայացվել է, որպես սառասրտությամբ պատրաստված ու իրագործված «հատուցման ակտ», քանզի 1992 թ. Խոջալուի վրա հարձակումը նախաձեռնվել է 1988 թ. փետրվարին Սումգայիթի  իրադարձությունների տարելիցին, որը փաստորեն պլանավորվել էր Հայաստանի հատուկ ծառայությունների ու սփյուռքի հետ համատեղ՝ ԽՍՀՄ ՊԱԿ-ի լուռ համաձայնությամբ:
Շատ ափսոս, որ  ժամանակ առ ժամանակ խորհրդարանները, կառավարությունները, երբեմն նաև միջազգային կազմակերպությունները աչք են փակում Խոջալու ողբերգության հանդեպ, որտեղ տեղ է գտել ցեղասպանության ակտ: Ընկնելով հայկական քարոզչության ազդեցության տակ, կամ էլ քաղաքական իրադրությանը հաճոյանալու համար, նրանք  քննարկման առարկա են դարձնում «հայկական ջարդերի» մասին  լեգենդը և նույնիսկ  դրա հետ կապված ոչ օբյեկտիվ ու անարդարացի բանաձևեր են ընդունում:
Ողջ մեղքը բարդելով Բաքվի վրա, Հայաստանը շարունակում է խեղաթյուրել  Սումգայիթի դեպքերի հետ կապված փաստերը՝ մոռանալով, այն մասին, որ ապագան հանդիսանում է՝  իրականությունը մոռանալու ձգտումով  անցյալի ցանկացած խեղաթյուրման գինը»,- գրում է նախագահի աշխատակազմի ղեկավարը:



Читайте также

Оставить комментарий