Ադրբեջանական հողերի նպատակաուղղված հայկականացումը և քրիստոնեացումը

irevanaz.comՊատմություն ասելով հասկացվում է ինչ որ բանի անցյալ: Պատմություն ունեն և մարդիկ, և գյուղերը, և քաղաքները՝ մեզ շրջապատող ամեն ինչ: Պատմության են վերածվել  կյանքի և ուրախ, և տխուր պահերը: Կան ժողովուրդներ, որոնք իրենց ստեղծման  պահից ի վեր շատ ուրախ անցյալ են ունեցել, կան  ժողովուրդներ, որոնք պատմության ընթացքում շատ ապտակներ են ստացել և մինչ այսօր այդ գործընթացը շարունակվում է: Հյուրընկալ և հյուրասեր, ուրիշների  ցավերին անտարբեր չմնացող   ադրբեջանական ժողովուրդը միշտ  առնչվել է տարբեր խնդիրների հետ: Այդ մասին շատ պատմական փաստեր կան: Պատմության վերածված փաստերից մեկն էլ՝ 1804-1813 թվականների ռուս-պարսկական պատերազմի ավարտից հետո՝ 1813 թվականին Գյուլիստան գյուղի մոտ՝ ռուսական կայսրության  և Իրանի միջև ստորագրված Գյուլիստանի խաղաղ պայմանագիրն է,  որը հետագայում երկու կողմերի  միջև տարածքային հարցում մշտական հակասությունների է վերածվել: Այդ պայմանագրի համաձայն, Ռուսաստանի տիրապետության տակ են անցել Կախեթիայի, Քարթլիի, Դաղըստանի, ինչպես նաև ժամանակակից Ադրբեջանի մի մասը՝ Շեքիի, Շիրվանի, Գյանջայի, Դերբենդի, Ղարաբաղի, Բաքվի, Գուբայի և Թալիշի խանությունները: Պայմանագրի կնքումից հետո   տեղի  բնակիչների, ռուս վերաբնակների, և ռուսական իշխանությունների միջև    էթնիկական և կրոնական հողի վրա  հակամարտություններ են առաջացել: Դրա պատճառով էլ Ռուսաստանի տվյալ տարածքում՝ իրավիճակը շատ լարված և անկայուն էր: Պարսկաստանը չէր կարողանում հաշտվել   Անդրկովկասի կորուստի հետ: Հետևելով Մեծ Բրիտանիայի խորհրդին՝ Իրանը շուտով նոր պատերազմ սկսեց ռուսական կայսրության դեմ, որն ավարտվեց նրա պարտությամբ:
1826-1828 թթ. երկրորդ ռուս-պարսկական պատերազմը ավարտվեց՝  1828 թվականի փետրվարի 10-ին ՝  Թուրքմենչայի նոր խաղաղ պայմանագրի ստորագրմամբ: Ըստ պայմանագրի, 1813 թվականին կնքված Գյուլիստանի պայմանագրի պահանջներով Ռուսաստանի զավթած  տարածքները անփոփոխ են  մնացել: Բացի դրանից նոր պայմանագրով Ռուսաստանը նաև Նախչըվանի և Իրավանի խանության տարածքների  ձեռք բերման  իրավունք է ստացել:
Պարսկաստանը խոստացել է արգելք չհանդիսանալ ռուսական հողերում հայերի վերաբնակեցմանը:  Թուրքմենչայի խաղաղ պայմանագրի ստորագրումը մեծ նշանակություն է ունեցել հայ ժողովրդի ճակատագրում, որով  սկիզբ է դրվել  ռուսական կայսրության կազմում նրանց միավորվելուն:  Թուրքիայից և Իրանից ռուսական ցարի հովանի ներքո 140 հազար հայեր վերաբնակեցվել են այդ տարածքներում:  Թուրքմենչայի պայմանագիրը 19-րդ դարի ամենախոշոր նենգափոխումն էր: Իսկ ինչու՞ կրկին Թուրքմենչայի պայմանագիրը: Որովհետև այդ այսպես կոչված «խաղաղ» պայմանագրով ադրբեջանական ժողովրդի և նրա պատմությանը  հասցված վերքերը դեռ չէին ապաքինվել: Բացի դրանից Թուրքմենչայի  պայմանագրի տեքստում կանխամտածված ձևով՝ աղավաղվել և կեղծվել են մեր աշխարհագրական տեղանունները՝ նպատակ ունենալով դրանք  հանել ու ջնջել մեր պատմությունից:   Այդ պահից, այսինքն 1828 թվականից՝ Իրանից, մասնավորապես Հարավային Ադրբեջանից հայերի՝ Նախչըվանի, Իրավանի, Ղարաբաղի խանությունների տարածքներում զանգվածային վերաբնակեցումը հիմնավորող պատմական փաստաթղթով  փաստորեն լուծվեց մեր նախնիների հողերի նպատակաուղղված հայկականացումը և քրիստոնեացումը: Արխիվային փաստաթղթերը հնարավորություն են տալիս որոշ լրացումներ կատարել հայ ժողովրդի համար Թուրքմենչայի պայմանագրի նշանակության, այդ պայմանագրի կնքման և նրա իրականացման ուղղությամբ՝ Գրիբոյեդովի ունեցած դերի մասին: Անդրկովկասում    վերաբնակեցված հայերի Պասկևիչին տված «գաղտնի հաղորդումներում» բազմակողմանի հիմնավորում էր նրանց մասին պայմանագրի մեջ կետեր մտցնելու  անհրաժեշտությունը: Գրիբոյեդովի ամենագործուն մասնակցությունը Պարսկաստանի հետ հաշտության պայմանագրի կնքմանը, նրա սերտ կապը Հայաստանի հետ   մինչև պայմանագրի կնքելը, թույլ են տալիս ենթադրել, որ նա էր միակ մարդը, ով հմուտ էր ու բավական գիտակ հայերին պաշտպանելու, հայ ժողովրդի շահերը արտահայտող կետեր կազմելու համար: Գրիբոյեդովը, որպես Պարսկաստնում  ռուսական միսիայի ղեկավար, մեծ դեր է խաղացել Թուրքմենչայի պայմանագրի իրականացման, մասնավորապես հայերի վերաբնակեցման, տեղավորման գործում, մի գործ, որին համառորեն դիմադրում էին պարսկական իշխանությունները և Պարսկաստանում անգլիական միսիան: 
Նշեք, որ Թուրքմենչայի ստորագրման օրից 187 տարի է անցել: Չնայած դրան մինչ այսօր ոչ արտասահմանյան, ոչ էլ ադրբեջանական  պատմագրության մեջ ոչ ոք ուշադրություն չի դարձրել պայմանագրում արտացոլված մեր հայրենիքի այդ մասում գտնվող աշխարհագրական տեղանունների  աղավաղմանը:



Читайте также

Оставить комментарий