ՌՈՒՍԱՍՏԱՆԸ «ՀՈՒՅՍ ՈՒՆԻ ԱՎԵԼԱՑՆԵԼ» ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՎ ԴԵՊԻ ՀԱՅԱՍՏԱՆ ԲԵՌՆԵՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄՆԵՐԸ

Ռուսաստանը հույս ունի ավելացնել Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան բեռների մատակարարումները, հայտարարել է «Ռուսական երկաթուղիների» գործադիր տնօրեն Օլեգ Բելոզերովը Բաքվում՝ ԱՊՀ երկաթուղային տրանսպորտի խորհրդի նիստում։
Շնորհակալություն հայտնելով Ադրբեջանի նախագահին դեպի Հայաստան տարանցման արգելքը վերացնելու համար՝ ռուս պաշտոնյան հույս է հայտնել, թե այդ երթուղին ապագայում է՛լ ավելի կզարգանա։
Բելոզերովը նշել է նաև, թե վերջին տարիներին «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքով փոխադրումները աճում են, տարանցման ժամկետը՝ կրճատվում։ Նրա խոսքով՝ Մոսկվայից մինչև իրանական Բանդար Աբբաս նավահանգիստ բեռների տարանցման համար այժմ պահանջվում է միջինում 16 օր նախկին 27-ի փոխարեն։
«Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքը, որի համաձայնագիրը ստորագրվել է 2000-ին Ռուսաստանի, Իրանի և Հնդկաստանի միջև, Հյուսիսային Եվրոպան կապում է Պարսից ծոցի և Հնդկական օվկիանոսի պետությունների հետ՝ Ռուսաստանի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի միջոցով։


Читайте также

Оставить комментарий