ՀՀ-Ն ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ԴԵՊԻ ՀԱՅԱՍՏԱՆ ԲԵՌՆԵՐԻ ՏԱՐԱՆՑՄԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետությունը ողջունում է Ադրբեջանի Հանրապետության նախագահի հայտարարությունը՝ դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումների վերացման մասին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը:
«Այս քայլը կարևոր նշանակություն ունի տարածաշրջանային հաղորդակցությունների բացման, փոխվստահության ամրապնդման և Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացման գործում՝ Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածություններին համահունչ», - գրել է  նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք՝  նախագահ Իլհամ Ալիևը Աստանայում հայտարարել է Ադրբեջանի տարածքով Հայաստան ապրանքների տարանցման սահմանափակումների վերացման մասին:


Читайте также

Оставить комментарий