ԶԱԽԱՐՈՎԱ. ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ՝ ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ ԲԱՑ Է

Ռուսաստանի դիրքորոշումը՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում բաց է և հետևողական։
Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա ընդգծել է, որ Ռուսաստանի ջանքերն ուղղված են՝ տարածաշրջանում կայուն խաղաղության և բարգավաճման հասնելուն։
Զախարովան նշել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ջանքերի շնորհիվ՝ 2020 և 2023 թվականներին հնարավոր դարձավ դադարեցվել Ղարաբաղում արյունահեղությունը:
«Ակնհայտ է, որ եռակողմ համաձայնագրերը չեն կորցրել իրենց արդիականությունը։ Ընդհակառակը, այս համաձայնագրերը Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացի ճանապարհային քարտեզ են։ Մեր կողմից, ինչպես նախկինում, մենք պատրաստ ենք նպաստել՝ Հարավային Կովկասի երկրների և նրանց հարևանների շահերից բխող փոխշահավետ լուծման հասնելուն», - եզրափակել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը։


Читайте также

Оставить комментарий