ՖԱՐՀԱԴ ՄԱՄԵԴՈՎ. ՈՐՈՇՎԵԼ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱԴՐԲԵՋԱՆ ԱՅՑԻ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

Հաջորդ վեց ամիսների ընթացքում սպասվում է Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մի շարք այցելություններ Հայաստան՝ որը կդառնա սկսված երկկողմ երկխոսության գործընթացի շարունակությունը:
Այս մասին Report-ին հայտարարել է Հարավային Կովկասի ուսումնասիրությունների կենտրոնի նախագահ Ֆարհադ Մամեդովը՝ Բաքվում Ադրբեջան-ԱՄՆ առաջին ուղեղային կենտրոնների ֆորումի հարթաակներում։
Նրա խոսքով՝ ադրբեջանական պատվիրակության հոկտեմբերի 22-ին Հայաստան իրականացված այցը փոխգործակցության ավելի լայն ծրագրի մաս էր կազմում։
«Մեր այցելությունը միանգամյա գործողություն չէր, այն գործունեության մաս է հանդիսանում, որը ներառում է՝ ադրբեջանական պատվիրակությունների ապագա այցելություններ Հայաստան և հայկական պատվիրակությունների այցեր Ադրբեջան։ Հետևաբար, սպասվում է, որ մենք առնվազն մի քանի անգամ կայցելենք Հայաստանի Հանրապետություն՝ մոտակա վեց ամիսների ընթացքում։ Հնարավոր է՝ խոսք կգնա ոչ միայն մայրաքաղաքի, այլև առանձին տարածաշրջանների մասին։
Մամեդովը ընդգծել է, որ հայկական պատվիրակության այցը Ադրբեջան պլանավորվում է տարեվերջին, և արդեն որոշվել են կոնկրետ ամսաթվերը։
«Գործընթացը կիրականացվի մոտ ժամանկներում։ Հանրությունը ժամանակին կտեղեկացվի ժամանման, քննարկումների ընթացքի և դրանց արդյունքների մասին։ Մեզ համար կարևոր է ոչ միայն հանդիպումների փաստը, այլև ռեալ արդյունքները. քննարկվելիք թեմաները և կոնկրետ նախագծերի իրականացումը», - ընդգծել է փորձագետը։
Նա հավելել է, որ հայկական պատվիրակությունը հանդիպումներ կանցկացնի ինչպես ադրբեջանական աշխատանքային խմբի, այնպես էլ իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչների հետ:


Читайте также

Оставить комментарий