ԱԴՐԲԵՋԱՆՆ ՈՒ ԲՈՍՆԻԱ ԵՎ ՀԵՐՑԵԳՈՎԻՆԱՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ ԵՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ
Պաշտոնական այցով Բոսնիա և Հերցեգովինայում գտնվող Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է՝ այդ երկրի պաշտպանության նախարար Զուկան Հելեզի հետ։Կողմերը քննարկել են՝ երկու երկրների միջև ռազմական համագործակցության զարգացման ներկա վիճակը և հեռանկարները։ Նշվել է, որ փոխադարձ այցելություններն ու հանդիպումները նպաստում են ռազմական կապերի ընդլայնմանը և փորձի արդյունավետ փոխանակմանը։ Հանդիպումից հետո Ադրբեջանի ու Բոսնիա և Հերցեգովինայի պաշտպանության նախարարությունների միջև ստորագրվել է ռազմական համագործակցության ծրագիր, որին հաջորդել է մամուլի ասուլիսը։
Այցի ընթացքում Զաքիր Հասանովը այցելել է ռազմաարդյունաբերական գործարան և ռազմական նշանակության այլ օբյեկտներ, որտեղ ծանոթացել է՝ ստեղծված պայմաններին և արտադրական սարքավորումներին։

