ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է ՌՈՒՍԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆ ՏԱՐԱՆՑԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ. ՕՎԵՐՉՈՒԿ

Բաքուն պատրաստ է թույլատրել ռուսական արտադրանքի տարանցումը Հայաստան, ռուսաստանյան РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Երկու օր առաջ ադրբեջանական կողմը մեզ հաստատեց իր երկաթուղիները օգտագործելու հնարավորությունը՝ ռուսական ապրանքները Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան տարանցման համար։ Այս առումով մենք շատ հետաքրքիր առաջընթաց ենք գրանցել։ Ներկայումս «Ռուսական երկաթուղիները» տարածաշրջանի իր գործընկերների հետ միասին քննարկում են այդ բեռնափոխադրումների կազմակերպման հարցերը», - РИА Новости գործակալության փոխանցմամբ նշել է Օվերչուկը։


Читайте также

Оставить комментарий