ԲԱՅՐԱՄՈՎ. ԲԱՔՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ՔԱՅԼԵՐ Է ՁԵՌՆԱՐԿՈՒՄ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՄԹՆՈԼՈՐՏ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Վաշինգտոնյան գագաթնաժողովի արդյունքներով Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները, այդ թվում՝ համատեղ հռչակագիրը, նշանակալի քայլ էին Հարավային Կովկասում խաղաղության գործընթացի առաջխաղացման գործում։Report-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը ՄԱԿ-ի հիմնադրման 80-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ։
Արտգործնախարարն ընդգծել է, որ տարածքային ամբողջականության վերականգնումից հետո Ադրբեջանը լայնածավալ վերականգնման և վերակառուցման աշխատանքներ է իրականացնում ազատագրված տարածքներում։ Բաքուն նաև կարևոր քայլեր է ձեռնարկում Հարավային Կովկասում կայունության և համագործակցության մթնոլորտ ստեղծելու համար։

