ԱՄՆ-Ն, ԵԳԻՊՏՈՍԸ, ԿԱՏԱՐՆ ՈՒ ԹՈՒՐՔԻԱՆ ՍՏՈՐԱԳՐԵՑԻՆ ԳԱԶԱՅԻ ՀԱՏՎԱԾՈՒՄ ՀՐԱԴԱԴԱՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՇՈՒՐՋ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ
Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին, Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 13-ին Շարմ էլ Շեյխում կայացած խաղաղության գագաթնաժողովին ստորագրել են Գազայի հատվածում հրադադարի հաստատման շուրջ համաձայնագիրը։«Երեք հազար տարի պահանջվեց այս օրվան հասնելու համար, պատկերացնո՞ւմ եք, և այս համաձայնագիրը կգործի», - նշել է Թրամփը փաստաթուղթը ստորագրելուց հետո։
Նա նաև հայտարարել է, որ Երրորդ համաշխարհային պատերազմ չի լինի, քանի որ հենց Մերձավոր Արևելքն էին անվանում գլոբալ հակամարտության մեկնակետ։

