ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ ԵՆ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԻ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԵՐԿՐՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԸ

«Մերձավոր Արևելքի խաղաղության գագաթնաժողովը» տեղի կունենա Եգիպտոսի Շարմ էլ Շեյխ քաղաքում, որին կմասնակցեն մի շարք երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարներ։
Ըստ Եգիպտոսի պաշտոնական MENA լրատվական գործակալությանը, միջոցառմանը կմասնակցեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ էլ Սիսին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Հորդանանի թագավոր Աբդուլլահ II բին Ալ-Հուսեյնը, Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ ալ Թանին, Բահրեյնի թագավոր Համադ բին Իսա ալ Խալիֆան, Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասը, Ինդոնեզիայի նախագահ Պրաբովո Սուբիանտոն, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և այլ պաշտոնյաներ։

Վարչապետերի մակարդակով մասնակցություն է սպասվում Գերմանիայից, Իրաքից, Միացյալ Թագավորությունից, Իտալիայից, Իսպանիայից, Հունաստանից, Հայաստանից, Հունգարիայից, Պակիստանից, Կանադայից, Նորվեգիայից, Միացյալ Արաբական Էմիրություններից և Քուվեյթից։

Հաստատվել են նաև Օմանի արտաքին գործերի նախարար Բադր բեն Համադ ալ Բուսաիդին, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, Արաբական լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբու Ալ-Գեյթը, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան, Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանքարը և Կահիրեում Ճապոնիայի դեսպան Ֆումիո Իվան:


Читайте также

Оставить комментарий