ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎՆ ՈՒ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՊԵԿԻՆՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՇՔԵՐԹԻՆ
Չինաստանի կենտրոնական հեռուստատեսության հաղորդմամբ՝ Չինաստանում հաղթանակի տոնակատարությանը կմասնակցեն 26 օտարերկրյա առաջնորդներ։Նրանց թվում են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը և այլ առաջնորդներ։
Սեպտեմբերի 3-ին Չինաստանը կանցկացնի մեծ ռազմական շքերթ, որը կղեկավարի նախագահ Սի Ծինփինը։ Միջոցառումը նվիրված է Երկրորդ աշխարհամարտում ճապոնական ագրեսիայի դեմ չինական և խորհրդային բանակների համատեղ հաղթանակի 80-ամյակին։
Հիշեցնենք նաև, որ նախագահ Ալիևն ու վարչապետ Փաշինյանը կմասնակցեն ՇՀԿ գագաթնաժողովին։
Գագաթնաժողովը, որը կանցկացվի օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը Չինաստանի Թիենծին քաղաքում, կհավաքի ավելի քան 20 երկրների առաջնորդների և 10 միջազգային կազմակերպությունների ղեկավարների:

