ԴՈՒՇԱՆԲԵՈՒՄ ՓԱՇԻՆՅԱՆՆ ՈՒ ՏԱՋԻԿՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ TRIPP-Ը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դուշանբեում առանձնազրույց է ունեցել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ:Զրուցակիցները մտքեր են փոխանակել առևտրատնտեսական հարաբերություններին նոր ազդակ հաղորդելու հետագա քայլերի շուրջ:
Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման արդյունքում ստեղծված հնարավորություններին և տարածաշրջանում համագործակցության մթնոլորտի ամրապնդմանը, TRIPP նախագծի իրականացմանը:
Էմոմալի Ռահմոնը ողջունել է Վաշինգտոնի հանդիպման արդյունքներով խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը և հայտնել իր երկրի աջակցությունը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում:

