ՆԱԽԱԳԱՀ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. «ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՄԻՋԱՆՑՔԻ ԲԱՑՈՒՄԸ ՎԱՇԻՆԳՏՈՆՅԱՆ ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎԻ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻՑ ՄԵԿՆ ԷՐ»

«Զանգեզուրի միջանցքի բացումը վաշինգտոնյան գագաթաժողովի կարևորագույն արդյունքներից մեկն էր»,- այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Գաբալայում մեկնարկած Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրների ղեկավարների հավաքի ժամանակ։
«Զանգեզուրի միջանցքը կարևոր նշանակություն ունի որպես նոր տրանսպորտային ուղի՝ թե՛ «Միջին միջանցքի», և թե՛ «Հյուսիս-Հարավ» միջանցքի շրջանակներում»,- հայտարարել է Ադրբեջանի ղեկավարը։
Ընդգծելով, որ տրանսպորտի, հաղորդակցության, տարանցման և այլ ոլորտներում Թյուրքական աշխարհի ներուժի օգտագործման ուղղությամբ կատարված աշխատանքը հանգեցրել է համաշխարհային նշանակության նախագծերի իրականացմանը՝ պետության ղեկավարը նշել է, որ Ադրբեջանը ակտիվ մասնակից է Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքներին։


Читайте также

Оставить комментарий