ԳԱՐԵԳԻՆ Բ-Ի ԵՂԲՈՐՆ ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ԱՎԵԼԱՑՐԵԼ ԵՆ «МИРОТВОРЕЦ» ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲԱԶԱՅՈՒՄ
Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախչըվանի թեմի առաջնորդ, Գարեգին Բ-ի եղբայր արքեպիսկոպոս Եզրասը, ավելացվել է ուկրաինական ծայրահեղական «Миротворец» կայքի տվյալների բազայում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։Կայքի ստեղծողները, մասնավորապես, մեղադրում են Եզրաս արքեպիսկոպոսին Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը խաթարելու փորձի, ինչպես նաև Ռուսաստանին հրապարակայնորեն աջակցելու մեջ։
«Миротворец» վիճահարույց կայքը ստեղծվել է 2014 թվականին։ Դրա նպատակն է նույնականացնել և հրապարակել այն անձանց անձնական տվյալները, ովքեր սպառնում են Ուկրաինայի ազգային անվտանգությանը։

