ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՆՈՐ ԷՋ ԲԱՑԵԼՈՒ ԻՐ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ ՀԻՄՆՎԵԼՈՎ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՓՈԽԱԴԱՐՁ ՃԱՆԱՉՄԱՆ ՎՐԱ

Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր ելույթում ասել է, որ Ադրբեջանը հայտարարել է Հայաստանի հետ հարաբերություններում «նոր էջ բացելու իր պատրաստակամության մասին՝ հիմնվելով տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչման վրա»:
«Չնայած գործընթացը խափանելու մի քանի փորձերի, բանակցությունները դրական արդյունքներ տվեցին, քանի որ դրանք ընթացան խիստ երկկողմ հիմունքներով՝ առանց որևէ արտաքին միջամտության», - ասել է նա՝ խոսելով խաղաղության պայմանագրի մասին:
Ալիևը հայտարարել է, որ տարածաշրջանային հաղորդակցությունները կայուն խաղաղության Ադրբեջանի տեսլականի հիմքն են։
«Վաշինգտոնյան գագաթնաժողովի կարևոր արդյունքներից մեկը TRIPP ծրագիրն է, որը կապահովի անարգել անցում «Զանգեզուրի միջանցքով» և կամրապնդի տարածաշրջանային կապերը»,-նշել է նա։


Читайте также

Оставить комментарий