ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎՆ ԱՅՍՕՐ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐ ՄԱՐԹԱ ԿՈՍԻՆ
Ադրբեջանի նախագահն ընդունել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարին։ Մարթա Կոսը Իլհամ Ալիևին շնորհավորել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման, խաղաղության օրակարգն առաջ մղելու համար։Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյան ասել է՝ ԵՄ-ն կշարունակի աջակցել տարածաշրջանում ամուր խաղաղության ապահովմանը:
Պաշտոնյան նաև էներգեիտիկ ոլորտում Ադրբեջանի հետ հաջող համագործակցությունից է խոսել։
Շնորհակալություն հայտնելով՝ Իլհամ Ալիևն էլ ասել է՝ կշարունակեն ջանքեր գործադրել տարածաշրջանում խաղաղության օրակարգն առաջ տանելու համար։

