ՌՈՒՍ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻ ԴՈՒՐՍԲԵՐՈՒՄԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻՑ, ՆՐԱՆՑ ՄԱՆԴԱՏԻ ԺԱՄԿԵՏԻ ԱՎԱՐՏԻՑ ՄԵԿՈՒԿԵՍ ՏԱՐԻ ԱՌԱՋ, ԼՐԱՑՈՒՑԻՉ ԽԹԱՆ ՀԱՂՈՐԴԵՑ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ․ ՋԵՅՀՈՒՆ ԲԱՅՐԱՄՈՎ
Ռուս խաղաղապահների դուրսբերումը տարածաշրջանից լրացուցիչ խթան է հաղորդել խաղաղության գործընթացին։Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն նախագահ Իլհամ Ալիևի Վաշինգտոն կատարած այցին նվիրված նախարարների կաբինետի հատուկ նիստում։
«2023 թվականի հակաահաբեկչական միջոցառումներից հետո, Ղարաբաղի հարցը, որը Հայաստանը վաղուց փորձում էր առաջ մղել բանակցային գործընթացում, ամբողջությամբ հանվեց բանակցությունների սեղանից։
Իսկ ռուս խաղաղապահների դուրսբերումը տարածաշրջանից նոր իրողությունների ֆոնին՝ նրանց մանդատի ժամկետի ավարտից մեկուկես տարի առաջ, լրացուցիչ խթան հաղորդեց խաղաղության գործընթացին»։
Նախարարը նշել է, որ նախագահ Իլհամ Ալիևի օգոստոսի 7-8-ը ԱՄՆ կատարած այցը և ստորագրված փաստաթղթերը կարևոր փուլ են ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման առումով։
Ադրբեջանի վարած քաղաքականությունը հասել է իր տրամաբանական գագաթնակետին. «Հակամարտության կարգավորումը վճռական արտաքին քաղաքականության արդյունքում համապատասխանում էր մեր ազգային շահերին։ Նույնիսկ ամենադժվարին ժամանակներում մեր երկիրը թույլ չտվեց, որ օկուպացիան օրինականացվի»։

