ԹՈՒՐՔԻԱՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՄԲ ՀԵՏԵՎՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ ՍԿՍՎԱԾ ԽԱՂԱՂ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ. ՌԵՋԵՓ ԹԱՅԻՓ ԷՐԴՈՂԱՆ
Թուրքիան ուշադրությամբ հետևում է Աբու Դաբիում Ադրբեջանի և Հայաստանի միջև սկսված խաղաղ բանակցություններին և կշարունակի աջակցել Կովկասում հանգստության վերականգնմանն ուղղված ջանքերինԱյս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ, շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում։
Երկու երկրների նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանային հարցեր։
ԱՄԷ մայրաքաղաք Աբու Դաբիում հուլիսի 10-ին կայացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը։

