ԱՄՆ-Ն ՉԵՂԱՐԿԵԼ Է ՄԻ ՇԱՐՔ ԾՐԱԳՐԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Միացյալ Նահանգները չեղարկել է Հայաստանում «Ժողովրդավարական մշակույթի խթանում» ծրագրի ֆինանսավորումը։ ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտը, որ ղեկավարում է միլիարդատեր Իլոն Մասկը, հայտարարել է, որ չեղարկվում են ընդհանուր առմամբ 215 միլիոն դոլար արժողությամբ 139 դրամաշնորհներ:«Ժողովրդավարական մշակույթի խթանում» ծրագրի համար հատկացվում էր 2 միլիոն դոլար՝ ըստ հրապարակման:
Այս և այլ երկրներում դադարեցված մի շարք ծրագրեր որակվել են անօգուտ: Դադարեցվել են նախագծեր Միացյալ Թագավորությունում, Ուզբեկստանում, Մոլդովայում, Բրազիլիայում, Բելառուսում և այլուր:

