ՉԻՆԱՍՏԱՆԸ, ՂՐՂԶՍՏԱՆԸ ԵՎ ՈՒԶԲԵԿՍՏԱՆԸ ՍԿՍԵԼ ԵՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՇՐՋԱՆՑՈՂ ԵՐԿԱԹԳԾԻ ԿԱՌՈՒՑՈՒՄԸ

Ղրղզական Tazabek հրատարակությունը նշում է, որ 450–500 կմ երկարությամբ մայրուղին թույլ կտա Չինաստանից Կենտրոնական Ասիայի տարածքով բեռներ հասցնել ԵՄ։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 4,7 միլիարդ դոլար: Ճանապարհի թողունակությունը կկազմի տարեկան 15 միլիոն տոննա բեռ:
Ղրղզստանի նախագահ Սադիր Ջապարովը նշել է, որ այս երթուղին թույլ կտա Չինաստանից բեռնափոխադրումներ կատարել Ղրղզստան և Կենտրոնական Ասիա, իսկ այնտեղից Ադրբեջան, Թուրքիա և Եվրամիություն։