ԶԱԽԱՐՈՎԱ. ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՐԳԱՆՔՈՎ ԵՆ ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՎԻ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆԸ

Ռուսաստանում հարգանքով են վերաբերվում՝ Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի ժառանգությանը՝ պահպանելով նրա հիշատակը՝ որպես ականավոր պետական գործչի։
Այս մասին շաբաթական ճեպազրույցում հայտարարել է՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա հիշեցրել է, որ 2023 թվականին Մոսկվայում և Ռուսաստանի այլ քաղաքներում հիշատակի միջոցառումներ են անցկացվել՝ ի պատիվ նրա ծննդյան 100-ամյակի, իսկ այժմ խորհրդանշական քար է դրվել Ռուսաստանում Ալիևի հուշարձանի հիմքում։
«Առաջիկայում հուշարձանի տեղադրումը կարևոր մշակութային և հումանիտար իրադարձություն կլինի մեր երկրների համար»,- նշել է Զախարովան՝ հավելելով, որ սպասվում են նոր համատեղ նախագծեր։


Читайте также

Оставить комментарий


0