ՊԱԿԻՍՏԱՆՑԻ ՎԵՐԼՈՒԾԱԲԱՆ. ԽՈՋԱԼՈՒԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՃԱՆԱՉՎԻ

Մեկ գիշերվա ընթացքում ավելի քան 600 մարդու սպանությունը, այդ թվում՝ երեխաների ու կանանց, ես համարում եմ մարդկային աննորմալ վարքագիծ։
Այս մասին AZERTAC-ին տված հարցազրույցում ասել է պակիստանցի աշխարհաքաղաքական վերլուծաբան Մալիք Այուբ Սումբալը, ով աշխատում է Չինաստանում։ Նա ասել է, որ Խոջալուի ցեղասպանությունը պետք է շարունակական կերպով քննարկվի։ Ըստ վերլուծաբանի՝ իրականացվել է ցեղասպանություն, որի հիմնական նպատակը եղել է էթնիկ զտումներ իրականացնելն ու մարդկանց սպանելը։
«Գլխավորն այն է, որ մարդկության դեմ իրականացված այս հանցագործության մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Այն մարդիկ, ովքեր կատարել են այս հանցագործությունը, պատասխանատվության չեն ենթարկվել, և դա խաթարում է օրենքի գերակայությունը ցանկացած երկրում: Մասնավորապես, այսօր մենք տեսնում ենք այլ ցեղասպանություններ, որոնք տեղի են ունենում ամբողջ աշխարհում։ Այնպես որ այս ցեղասպանությունների միջև կապ կա: Խոջալուի ցեղասպանությունը պետք է ճանաչվի, և մարդիկ պետք է իմանան, որ 366-րդ գնդի օգնությամբ հայկական ուժերը մեկ գիշերում սպանել են մարդկանց»,- հավելել է պակիստանցի փորձագետը։


Читайте также

Оставить комментарий