Ադրբեջանցիները կոչ են արել Շվեդիայի խորհրդարանին ճանաչել Խոջալուի ցեղասպանությունը

Շվեդիայում գործող Շվեդա-ադրբեջանական ասոցիացիան (SAF) այդ երկրի խորհրդարանին (Ռիկսդագ) կոչ է արել ճանաչել Խոջալուի ցեղասպանությունը, որը նախորդ դարի վերջերին իրագործվել է հայերի կողմից:
Ինչպես տեղեկացրել են Ադրբեջանի սփյուռքի հետ աշխատանքի պետական կոմիտեից՝ SAF –ի նախագահ Սևդա Դադաշովայի կողմից ստորագրված ուղերձում նշված է, որ 1992 թվականի փետրվարի 25-ի լույս 26-ի գիշերը հայկական զինված կազմավորումները նախկին խորհրդային բանակի 366-րդ մոտոհրաձգային գնդի զինծառայողների հետ միասին գրոհեցին Խոջալու քաղաքը և կոտորածի ենթարկեցին խաղաղ բնակչությանը: Խոջալուի ցեղասպանության ժամանակ սպանվել է 613 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ կանայք և երեխաներ, 150 հոգի անհայտ կորել է:
Նշվում է, որ մի շարք երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ի 22 նահանգներ ճանաչել են Խոջալուի ցեղասպանությունը:


Читайте также

Оставить комментарий