ՋԵՅՀՈՒՆ ԲԱՅՐԱՄՈՎԸ ՄՅՈՒՆԽԵՆՈՒՄ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԵԱՀԿ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՀԵՏ

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Մյունխենում հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ։
Ջեյհուն Բայրամովն ընդգծել է Մինսկի գործընթացի հետ կապված կառույցների լուծարման անհրաժեշտությունը: Նրա խոսքով՝ «Դրանք անցյալի մնացորդներ են»:
Անդրադարձ է եղել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը: Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանի Սահմանադրությունը տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ, որը  խոչընդոտ է Խաղաղության գործընթացին։


Читайте также

Оставить комментарий