ԱՄՆ-ՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԿԼՈՐ ՍԵՂԱՆ՝ ՆՎԻՐՎԱԾ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԿՐՈՆԱԿԱՆ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

ԱՄՆ Կոնգրեսում կազմակերպվել է կլոր սեղան՝ նվիրված Ադրբեջանում կրոնական ազատություններին։
Այս մասին հայտնում է Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան մամուլի ծառայությունը։
«ԱՄՆ Կոնգրեսում կազմակերպվել է կլոր սեղան Ադրբեջանում դավանանքի ազատության թեմայով։ Քննարկումներին մասնակցել են դեսպան Խազար Իբրահիմը, Բաքվի սեֆարդ հրեաների կրոնական համայնքի նախագահ Զամիր Իսաևը, ԱՄՆ կոնգրեսական Թիմոթի Քենեդին (Նյու Յորքից) և Քեշեր Իսրայելի (նաև հայտնի է որպես Ջորջթաունի սինագոգ - խմբ.)  ռաբբի Չայմ Շաֆները», - նշվում է դեսպանատան Х-ի էջում։
Դեսպանությունը շնորհակալություն է հայտնել մասնակիցներին «բովանդակալից քննարկումների համար»։


Читайте также

Оставить комментарий