ԻՀԿ-Ն ԴԱՏԱՊԱՐՏԵԼ Է ԼՈՆԴՈՆՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ՎՐԱ ՀԱՐՁԱԿՈՒՄԸ

Իսլամական համագործակցության կազմակերպությունը դատապարտել է օգոստոսի 4-ին Լոնդոնում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումը։
«Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) քարտուղարությունը դատապարտում է 2022 թվականի օգոստոսի 4-ին Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Ադրբեջանի Հանրապետության դեսպանատան վրա արմատական կրոնական խմբավորումների բռնի և անընդունելի հարձակումը»,- ասված է հայտարարության մեջ։
«Խմբավորման անդամները մտել են դեսպանատան շենք և վանդալիզմ իրականացրել, շենքի պատշգամբում կրոնական դրոշներ բարձրացրել և արմատական կրոնական կարգախոսներ բղավել։ Դա դիվանագիտական շենքերի անձեռնմխելիության սկզբունքի անմիջական խախտում է»,- ընդգծել են կազմակերպությունում։


Читайте также

Оставить комментарий