ԻՐԱՆՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ՖԱՐԻԴ ՍԱՖԱՐԼԻՆ ԱԶԱՏ Է ԱՐՁԱԿՎԵԼ ԵՎ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է ՀԱՅՐԵՆԻՔ

Իրանում ձերբակալված ադրբեջանցի ուսանող Ֆարիդ Սաֆարլին ազատ է արձակվել և արդեն Ադրբեջանում է։
Այս մասին ասված է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության և Պետական անվտանգության ծառայության համատեղ հայտարարության մեջ։
«Ադրբեջանի Հանրապետության Նախագահի հանձնարարությամբ 2023 թվականին Իրանի Իսլամական Հանրապետությունում կալանավորված Ադրբեջանի քաղաքացի Ֆարիդ Գաբիլ օղլու Սաֆարլին այս տարվա հունվարի 18-ին միջազգային իրավական համագործակցության և փոխադարձ ընթացակարգերի շրջանակներում տեղափոխվել է Ադրբեջան։ Նա արդեն Ադրբեջանում է»,- ասվում է հայտարարության մեջ։
Գերատեսչություններն ընդգծել են, որ բուժզննում անցնելուց հետո Սաֆարլին վերամիավորվել է ընտանիքի հետ։
Նշենք, որ Ադրբեջանի քաղաքացի, Գերմանիայի Յենայի համալսարանի ուսանող Ֆարիդ Սաֆարլին Իրան է մեկնել 2023 թվականի փետրվարի 20-ին։ Մարտի 4-ից նրա հետ կապը կորել է։ Ավելի ուշ նրա ձերբակալության մասին տեղեկություն տարածվեց։


Читайте также

Оставить комментарий