ԲԱՅՐԱՄՈՎ. ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ ՇՓՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

Ադրբեջանի և Հայաստանի միջև հետհակամարտային շրջանում շփումները շարունակվում են.
Այս մասին լրագրողներին ասել է՝ արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
Նա նշել է, որ պարբերաբար հանդիպումներ են անցկացվում ԱԳՆ ղեկավարների մակարդակով, և այս գործընթացը կշարունակվի նաև այս տարի։
Բայրամովն ընդգծել է, որ հաջորդ հանդիպման օրը դեռ որոշված չէ։
Արտգործնախարարը նաև հավելել է, որ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի տեքստի երկու հոդվածների շուրջ բանակցությունները դեռ շարունակվում են։


Читайте также

Оставить комментарий