ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ԲԱՎԱՐԱՐ ՀԻՄՔ Է ԵՄ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԴՈՒՐՍ ԲԵՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ. ՀԻՔՄԵԹ ՀԱՋԻԵՎ
Սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգի համաձայնագիրը բավարար հիմք է Եվրամիության (ԵՄ) քաղաքացիական առաքելությունը Հայաստանից դուրս բերելու համար, Politico-ին ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
Նա նաև նշել է, որ Հայաստանի հետ երկկողմ բանակցություններում առաջընթաց է գրանցվել։
2023-ի փետրվարի 20-ին Եվրամիության դիտորդական առաքելության 100 դիտորդներ ժամանեցին Հայաստան՝ «նպաստելու սահմանամերձ շրջաններում կայունությանը, ինչպես նաև աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համար միջավայրի ստեղծմանը»։
Սկզբնական շրջանում Բաքուն համաձայնել էր, որ Հայաստանում տեղակայվեն Եվրամիության անզեն քաղաքացիական դիտորդները։ Այն ժամանակ առաքելությունը 2 ամսով էր հայ-ադրբեջանական սահմանի՝ Հայաստանի հատվածում։ Մինչդեռ երկարաժամետ առաքելությանն Ադրբեջանն իր համաձայնությունը չի տվել։
Դեկտեմբերի վերջին ԵՄ խորհուրդը ընդլայնեց Հայաստանում իր դիտորդական առաքելությունը՝ դիտորդների թիվը հասցնելով 209-ի: Առաքելությունն իր լիարժեք գործառույթներն իրականացնում է 6՝ Կապանի, Գորիսի, Ջերմուկի, Եղեգնաձորի, Մարտունու և Իջևանի գրասենյակներից։
Առաքելության մանդատը երկու տարի է։