ԴԵԼԻՄԻՏԱՑԻԱՅԻ ԱՅՍ ՓՈՒԼԸ ՀԱՄԱՐՈՒՄ ԵՄ ՄԵԾ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ․ ՓԱՇԻՆՅԱՆ

Այս մասին այսօր Կառավարության նիստի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ես ուզում եմ ասել, որ տեղի ունեցածը ուզում եմ համարել մեծ հաջողություն, երկու պատճառով եմ համարում մեծ հաջողություն, առաջինը՝ մեր ինքնիշխանության և անկախության հետագա զարգացման և ամրապնդման համար դրվել է մի շատ կարևոր անկյունաքար, երկրորդը՝ մեր հանրապետությունը անկախությունից ի վեր առաջին անգամ ունի պաշտոնապես դելիմիտացված սահման, որը այս փաստով էականորեն մեծացնելու է անվտանգության և կայունության մակարդակը, ոչ միայն նշաված գյուղերի հատվածում, այլև ընդհանրապես ամբողջ Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով»,- ասել է վարչապետը:
Նա նաև շնորհակալություն է հայտնել Սահմանազատման հարցերով զբաղվող հանձնաժողովին՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գկխավորությամբ: