ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ ԵՆ ՈՐԱԿՈՒՄ ԱՀ ԵՎ ՀՀ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՆԻՍՏԻ ՄԹՆՈԼՈՐՏԸ

Բրյուսելում «կառուցողական» են որակում երեկ Եվրամիության մայրաքաղաքում անցկացված՝ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանային հանձնաժողովների երրորդ նիստի մթնոլորտը:
ԵՄ արտաքին գործողության ծառայության խոսնակ Նաբիլա Մասրալին նիստից հետո Թվիթերում գրել է. - «Բարձր ենք գնահատում կառուցողական մթնոլորտը և կողմերի պատրաստակամությունը՝ շարունակելու աշխատանքը սահմանային խնդիրների լուծման ուղղությամբ»:
Ադրբեջանի ԱԳՆ-ից հայտնել են, որ մինչ հանդիպման մեկնարկը Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության գլխավոր քարտուղար Ստեֆանո Սանինոն ողջունել է Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության պատվիրակություններին, հաջողություն է մաղթել հանձնաժողովների աշխատանքներին և վերահաստատել Եվրոպական միության պատրաստակամությունը հետագայում ևս օժանդակություն ցուցաբերել Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունների կարգավորման հարցերում:


Читайте также

Оставить комментарий