«ՈՐՈՇ ԵՐԿՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԶԻՆԵԼՈՒ ՋԱՆՔԵՐԸ ՎՏԱՆԳ ԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԽԱՂԱՂ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ». ԲԱՅՐԱՄՈՎ
«Հայաստանի կողմից խաղաղությանն ու կայունությանը չծառայող երրորդ կողմերին տարածաշրջանում ներգրավելը» սպառնալիք է խաղաղության գործընթացի համար, իրանցի գործընկերոջ հետ հանդիպմանն ասել է Ադրբեջանի արտգործնախարարը։Ջեյհուն Բայրամովը Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին ասել է, որ «որոշ պետությունների կողմից Հայաստանին զինելու ջանքերը» ևս վտանգ են ներկայացնում խաղաղ գործընթացի համար։

