ԲԱՅՐԱՄՈՎ. ԲԱՔՎԻ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՄԻՋԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ ԿԱՐԵՎՈՐ ԵՆ

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի վերաբերյալ հանդիպումները կարևոր են։
Այս մասին Անթալիայում դիվանագիտական ֆորումում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
Նա նշել է, որ փետրվարի 28-29-ը Բեռլինում կայացած Ադրբեջանի և Հայաստանի պատվիրակությունների հանդիպումից 7 ամիս առաջ խաղաղ համաձայնագրի շուրջ «ֆիզիկական բանակցություններ» չեն եղել։
«Այս գործընթացում կարևոր են անձնական հանդիպումները։ Վերջին շրջանում այս ուղղությամբ դրական դինամիկա կարելի է նկատել։
Նախ ուզում եմ նշել Գերմանիայի կանցլերի նախաձեռնած Մյունխենի անվտանգության համաժողովում Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի հանդիպումը, որը որոշակի ընդմիջումից հետո դարձավ առաջնորդների շփման հնրավարությունը։ Ընդհանուր առմամբ, մենք դրական ենք գնահատում հանդիպումը։ Եվ այս շփումից հետո որոշում է կայացվել ԱԳ նախարարների հանդիպում անցկացնել»,- ասել է Բայրամովը:


Читайте также

Оставить комментарий