ՆԱԽԱԳԱՀ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. ԿԱՐԾՈՒՄ ԵՄ, ՈՐ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑԸ ՊԵՏՔ Է ԴՈՒՐՍ ԲԵՐՎԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳԻՑ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ՈՎ ՊԱՏԱՀԻ՝ ԶԲԱՂՎՈՒՄ Է ԱՅՍ ՀԱՐՑՈՎ։ ԳՆԱՑԵՔ, ՁԵՐ ԳՈՐԾԵՐՈՎ ԶԲԱՂՎԵՔ

Փետրվարի 14-ին երդմնակալության արարողության ժամանակ նախագահ Իլհամ Ալիևը ուղերձ է հղել նրանց, ովքեր ցանկանում են քննարկել հայ-ադրբեջանական հարաբերությունները, այդ թվում՝ երկու երկրների միջև միջնորդությունը՝ ասելով, որ այս հարցում մեզ միջնորդներ պետք չեն։
«Երևանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում մեզ միջնորդներ պետք չեն։ Ես նախկինում էլ եմ ասել և ցանկանում եմ մեկ անգամ ևս կրկնել այս բարձր ամբիոնից՝ մենք մեր հարցերը լուծել ենք։ Կարծում եմ, որ Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման հարցը պետք է դուրս բերվի միջազգային օրակարգից, որովհետև ով պատահի՝ զբաղվում է այս հարցով։ Գնացեք, ձեր գործերով զբաղվեք», - ասել է Իլհամ Ալիևը։
Ադրբեջանի նախագահի պնդմամբ՝ Հայաստանի հետ հարաբերությունների թեման արհեստականորեն ուռճացվում է։
«Հայաստանի հովանավորներն անընդհատ ցանկանում են քննարկել այս հարցը, ջանքեր գործադրել, վերմակն իրենց վրա քաշել և որպես միջնորդ հանդես գալ», - հայտարարել է Իլհամ Ալիևը:
«Մեր բանակն իր ուժը ցույց տվեց ոչ թե զորավարժություններում, ոչ թե շքերթներում, այլ մարտի դաշտում։ Հայաստանը և նրան ռազմական աջակցություն ցուցաբերողները պետք է իմանան, որ մեզ ոչինչ չի կարող կանգնեցնել», - ասել է Ալիևը։
«Եթե մեր դեմ ուղղված տարածքային պահանջներին վերջ չդնեն, եթե Հայաստանն իր օրենսդրությունը նորմալ վիճակի չբերի, բնականոն հուն, ապա, բնականաբար, խաղաղ պայմանագիր չի լինի»,- հավելել է պետության ղեկավարը։


Читайте также

Оставить комментарий